Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

3 դեղ, որոնք հակացուցված են սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց. news.am

3 դեղ, որոնք հակացուցված են սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց. news.am

Կան մի շարք դեղեր, որոնք վտանգավոր են սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց, քանի որ դրանք կարող են արյունահոսության, թրոմբերի, առիթմիայի եւ նույնիսկ մահվան պատճառ դառնալ:

 

1. Ասպիրին

 

Եթե արյունը նոսրացնող դեղ եք խմում, զգույշ եղեք ասպիրինի հետ, խորհուրդ են տալիս Քլիվլենդի կլինիկայի մասնագետները: Ասպիրինը հակաթրոմբոցիտար դեղերի եւ հակակոագուլյանտների համակցությամբ բարձրացնում է արյունահոսության հավանականությունը:

 

2. Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայք

 

Եթե առիթմիա ունեք եւ արյունը նոսրացնող դեղեր եք ընդունում, զգուշացեք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներից, որոնց թվին են դասվում նապրոքսենի եւ իբուպրոֆենի տիպի ցավազրկողները: Բանն այն է, որ այդ միջոցները նույնպես նոսրացնում են արյունը եւ այլ միջոցների համակցությամբ կարող են լուրջ արյունահոսության պատճառ դառնալ: Եթե անհանգստացնում է գլխացավը կամ այլ տեսակի ցավերը, խորհրդակցեք բժշկի հետ՝ ցավազրկողներ օգտագործելուց առաջ:

 

3. Որոշ հակաբիոտիկներ

 

Եթե դուք առիթմիա կամ դրա զարգացման հավանականություն ունեք, զգույշ եղեք հակաբիոտիկների հետ, քանի որ որոշ հակաբիոտիկներ կարող են հաճախացնել սրտի աշխատանքը, ինչը որոշ դեպքերում կարող է մահվան պատճառ դառնալ:

 

Այդպիսի ազդեցություն ունեցող հակաբիոտիկներից կարելի է առանձնացնել ազիթրոմիցինը եւ լեվոֆլոքսացինը: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ դրանք կարող են հանկարծակի առիթմիայի պատճառ դառնալ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել մահվան:

 

Ամոքսիցիլինն ու ցիպրոֆլոքսացինը նույնպես նման ազդեցություն ունեն, բայց դրանց դեպքում վտանգն այդքան բարձր չէ, որքան վերոնշյալ հակաբիոտիկների պարագայում:

 

Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ հակաբիոտիկները կարող են սպանել սիրտ-անոթային խնդիրներ ունեցող ցանկացած մարդու, սակայն գոյություն ունեցող վտանգները պետք է ամեն դեպքում նկատի ունենալ, նշում են բժիշկները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. joinfo.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ